Իրենց երկրները հարկադրված լքողների թիվը գերազանցել է 100 միլիոնը. ՄԱԿ

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ ռազմական և քաղաքացիական հակամարտությունների, հալածանքների, մարդու իրավունքների ոտնահարման կամ նմանատիպ այլ պատճառներով իրենց երկրները լքած մարդկանց թիվը գերազանցել է 100 միլիոնը։

Այս թռիչքի կատալիզատորներից մեկը Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմն է։ ՄԱԿ-ի փորձագետներն ասում են, որ ռազմական գործողությունների սկզբից ի վեր ավելի քան 14 միլիոն ուկրաինացի փախստական է դարձել, որից մոտ 6 միլիոնը լքել է երկիրը, ևս 8 միլիոնը դարձել են ներքին տեղահանվածներ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button