Մակրոնը կոչ է անում երկրի նորանշանակ վարչապետին «գործել` հաշվի առնելով նոր մարտահրավերները»

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր Ելիսեյան պալատում հանդիպել է երկրի նորանշանակ վարչապետ Էլիզաբեթ Բորնին և նրա նախարարական կաբինետի անդամներին։

Դիմելով կառավարության անդամներին` Մակրոնը կոչ է արել անել հնարավորը Ֆրանսիայի և Եվրոպայի առջև ծառացած նոր մարտահրավերները հաղթահարելու համար։

«Մենք ստիպված ենք գործել աննախադեպ իրավիճակում։ Մենք նոր էինք ուշքի գալիս կորոնավիրուսի համաճարակից հետո, թվում էր անգամ, որ այն անցյալում է։ Եվ հենց այդ պահին պատերազմը վերադարձավ Եվրոպա։ Այժմ թե՛ մեր հանրությունը, թե՛ ողջ մայրցամաքը աննախադեպ մարտահրավերների են բախվում», – հայտարարում էր Մակրոնը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button