Պուտին․ «Ռուսաստանի տնտեսությունն արժանապատվորեն է դիմանում պատժամիջոցների ճնշմանը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով` երկրի տնտեսությունը կարողանում է հաջողությամբ հաղթահարել այն բարդությունները, որ ծագել են Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների հետևանքով։ Այս մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է այսօր Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ընթացքում։

«Ռուսաստանի տնտեսությունը պատժամիջոցների հարվածին դիմանում է և դիմանում է շատ արժանապատվորեն։ Դա են վկայում բոլոր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները», – բանակցությունների սկզբին հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Խոսելով այն մասին, որ ռուսական ռուբլին, չնայած առկա բարդություններին, ոչ միայն չի արժեզրկվել, այլև զգալիորեն ամրապնդել է դիրքերը, Պուտինը նշել է. «Մի շարք ապրանքատեսակների առևտրի ընթացքում մենք անցնում ենք ռուբլու, և դա ևս նպաստում է ազգային տարադրամի ամրապնդմանը»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button