Ռաիսի․ «Իրանը վրեժխնդիր կլինի բարձրաստիճան ուժայինի սպանության համար»

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» բարձրաստիճան սպայի՝ կիրակի օրը տեղի ունեցած սպանությունն անպատասխան չի մնա», – այսօր Թեհրանում նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

«Ես հաստատում եմ, որ մեր անվտանգության ուժերը լրջագույն հետքաննություն կանցկացնեն։ Որևէ կասկած թող չլինի, որ մենք հանցագործներից վրեժ կլուծենք մեր հերոսի կյանքի համար», – հայտարարում էր Ռաիսին։

Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գնդապետ Սայադ Խոդաիի սպանությունը տեղի էր ունեցել կիրակի օրը՝ Թեհրանի արևելքում գտնվող նրա տան մերձակայքում։

Իրանցի ուժայինը սպանվել էր անհայտ անձանց կողմից արձակված հինգ կրակոցներով։

Իրանի պետական հեռուստատեսությունը, Խոդաիի սպանության մասին հաղորդագրության մեջ գնդապետին անվանել էր «սրբավայրերի պաշտպան»։

Որպես կանոն, այս տիտղոսին արժանանում են իրանցի այն ուժայինները, որոնք էլիտար «Ալ Քուդս» ստորաբաժանման կազմում մասնակցել են Սիրիայում և Իրաքում ընթացող ռազմական գործողություններին։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button