Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են, որպեսզի կարողանան պատերազմում ձեռք բերած առավելությունը դարձնել դե յուրե. Սաղաթելյան

Loading...

Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմադիրները քայլերթ են իրականացնում մայրաքաղաքում: Այն այսօր մեկնարկեց Սասունցի Դավիթ հրապարակից:

«Որևէ հակահայ պայմանավորվածություն որևէ կերպ այլևս մեզ չի զարմացնում, մենք ասել ենք` ստեղծված իրավիճակից կա մեկ հիմնական լուծում` օր առաջ ազատվել այս չարիքի կառավարությունից», — հրապարակում նախքան երթի մեկնարկը հայտարարեց շարժման առաջնորդներից, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով երկու օր առաջ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածություններին:

«Իրավիճակը հետևյալն է` Ադրբեջանը շտապում է, Թուրքիան շտապում է, շտապում են, որպեսզի կարողանան պատերազմում ձեռք բերած իրենց առավելությունը դարձնել դե յուրե, փաստաթղթավորեն, շտապում են, որովհետև գիտեն` երբ որ Հայաստանում կորցնեն իրենց գործընկերոջը ու կորցնելու են, ու դրան շատ չի մնացել, այլևս այն ծրագրերը, որ դրված են իրենց առջև, չեն կարողանալու ավարտին հասցնել», — համոզված է ԱԺ փոխնախագահ Սաղաթելյանը:

Վերջինս նաև նշեց, որ իրենց նկատմամբ ճնշումներ են գործադրվում, «առավոտվանից խուզարկություններ են սկսվել պայքարի բազմաթիվ ընկերների տներում»: Սաղաթելյանն ընդգծեց` պայքարը հասցնելու են հաղթական ավարտին:

Այսօր առավոտյան ընդդիմադիրները փակել էին ԱԳ նախարարություն տանող մուտքերը, ապա ներս մտել շենք: Շարժումը Ֆրանսիայի հրապարակում վրաններ է տեղադրել ու արդեն չորրորդ շաբաթն է, ինչ փակ է պահում Երևանի կենտրոնական ճանապարհային հանգույցներից մեկը: Ընդդիմությունը պայքարը սկսել է Մարմնավաճառներ կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button