Ալիևն Էրդողանին է ներկայացրել բրյուսելյան հանդիպման արդյունքները

Loading...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հեռախոսով տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին կայացած հանդիպման արդյունքների մասին՝ դրանք որակելով դրական։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ալիևը նշել է, որ հանդիպմանը քննարկվել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը, Բաքվի ներկայացրած՝ հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունքները, տրանսպորտային միջանցքների բացման, սահմանների սահմանազատման հարցերը։

Ադրբեջանի առաջնորդը նաև ասել է, թե կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ներառելով ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը։

Ըստ հաղորդագրության՝ Էրդողանը «բարձր է գնահատել եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված դրական արդյունքները»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button