«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի մասնակից Ռովշան Ասկերովը հեռակա կալանավորվել է

Loading...

Մոսկովյան դատարանը հեռակա կալանավորել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստահաղորդման երկարամյա մասնակիցներից մեկին՝ լրագրող Ռովշան Ասկերովին ազգային դավաճանության գործով։ Քրեական գործի հարուցման պատճառը Ասկերովի ֆեյսբուքյան գրառումն է, որում նա վիրավորական արտահայտություններ է հնչեցրել խորհրդային զորահրամանատար, մարշալ Գեորգի Ժուկովի հասցեին։

Ասկերովը Ժուկովին, մասնավորաբար, «ստաժավոր թալանչի» է անվանել՝ պնդելով, որ նա Երկրորդ համաշխարհայինի ընթացքում «Գերմանիայում դիակապտությամբ էր զբաղված»։

Լրագրողին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Դեռևս մարտ ամսին Ասկերովը մեկնել է Բաքու, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված և գտնվում էր հետախուզման մեջ։ Ռովշան Ասկերովն աշխատել է մի շարք ռուսաստանյան լրատվամիջոցներում, 2009 թվականից զբաղեցնում է Մոսկվայում լույս տեսնող «Բաքու» ամսագրի PR տնօրենի պաշտոնը։ Ամսագրի գլխավոր խմբագիրն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը՝ Լեյլա Ալիևան։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button