Կիևը գործընկերներին կոչ է անում արագացնել զենք-զինամթերքի մատակարարումները

Loading...

Ուկրաինան դեռևս զենքի և զինամթերքի պակաս ունի, Թվիթերում գրել երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:

«Դեռ վաղ է եզրակացնել, որ Ուկրաինան արդեն ունի իրեն անհրաժեշտ բոլոր զինատեսակները», — գրել է Կուլեբան անգլերենով, — «Ռուսական հարձակումը Դոնբասում անողոք մարտ է, ամենամեծը եվրոպական հողում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Ես գործընկերներին կոչ եմ անում արագացնել զենքի և զինամթերքի, հատկապես՝ համազարկային հրթիռային համակարգերի, հեռահար հրետանու, զրահափոխադրիչների մատակարարումը»։

Նախօրեին կայացավ ռազմական օգնության համակարգման վերաբերյալ Ուկրաինայի դաշնակից երկրների ամենամսյա հանդիպումը, որից հետո հայտարարվեց, մասնավորապես, որ շուտով Ուկրաինային կտրամադրվեն Harpoon թևավոր հրթիռները։ Այնուամենայնիվ, համազարկային հրթիռային համակարգերի մասին ոչինչ չհաղորդվեց, թեև ուկրաինացի պաշտոնյաները վերջին օրերին խոսում էին դրանց անհրաժեշտության մասին՝ նշելով, որ առանց դրանց ուկրաինական բանակին դժվար կլինի լայնածավալ հակահարձակում սկսել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button