ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարները խորհրդի նիստ են անցկացրել

Loading...

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարները խորհրդի հերթական նիստն են անցկացրել` Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ:

Նախարարները քննարկել են հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հետ կապված հարցեր, ինչպես նաև Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության արդյունքներով ձևավորված առաջարկությունների իրագործման ընթացքը:

«Նիստի մասնակիցները հավանության են արժանացրել համատեղ պատրաստության պլանավորման, բազային ուսումնամեթոդական և գիտահետազոտական կազմակերպությունների համակարգի զարգացման ու կատարելագործման, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության, բժշկական ապահովման և մի շարք այլ հարցեր», — ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button