ՀՀ տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել․ ԱԽ քարտուղար

Loading...

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել, այսօր «Արմենպրես»-ի խնդրանքով, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն, ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով՝ Հայաստանի դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել։

«Բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Բրյուսելում, վերաբերվում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։ Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում Հայաստանի ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին: Սրանք կարևոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար և Հայաստանի կառավարությունը հետևողականորեն շարժվելու է այս ուղղությամբ», — ասել է Հայաստանի ԱԽ քարտուղարը:

Ալիևը երեկ հեռախոսով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին տեղեկացրել է բրյուսելյան հանդիպման արդյունքները՝ նաև նշելով, թե կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ներառելով ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button