Մոսկովյան դատարանն անփոփոխ թողեց Նավալնիի 9 տարի ազատազրկման դատավճիռը

Loading...

Մոսկովյան դատարանն անփոփոխ թողեց Ալեքսեյ Նավալնիի՝ ֆինանսական մեքենայության և դատավորին վիրավորելու գործով վճիռը, որով ընդդիմադիր առաջնորդը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում և 1,2 միլիոն ռուբլի տուգանքի։

Ռուսաստանյան իրավապահների համաձայն՝ Նավալնին վիրավորել է վետերան Իգնատ Արտեմենկոյի թոռանը և դատավոր Վերա Ակիմովային, 2017 թվականի նախագահական ընտրարշավի համար հանգանակություններ է հավաքել՝ նախապես իմանալով, որ իր դեմ հարուցված քրեական գործերի պատճառով չի կարող նախագահ դառնալ։

Կրեմլի կոշտ քննադատը ձերբակալվել է 2021 թվականի հունվարին Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց անմիջապես հետո։ Գերմանիայում նա բուժվում էր «Նովիչոկ» տեսակի քիմիական նյութով թունավորումից հետո:

Նավալնին իր դեմ մահափորձի մեջ մեղադրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button