Մոսկվան վերստին հավաստիացնում է՝ որևէ քայլ չի ձեռնարկել Հարավային Օսիայի հանրաքվեի հարցով

Loading...

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերթական անգամ հայտարարել է, որ Մոսկվան որևէ քայլ չի ձեռնարկել ինքնահռչակ Հարավային Օսիայի հանրապետության Ռուսաստանին միանալու հարցով։

«Ես արդեն խոսել եմ այս թեմայի շուրջ ու ևս մեկ անգամ կրկնեմ, որ այս հարցով ռուսական կողմից որևէ քայլ չի արվել և չի պլանավորվում», — ասել է Պեսկովը:

Հարավային Օսիայի հեռացող առաջնորդ Անատոլի Բիբիլովը հուլիսի 17-ին հանրաքվե է նշանակել՝ «Կո՞ղմ եք Հարավային Օսիայի Հանրապետության և Ռուսաստանի միավորմանը» հարցով։

Ռուսաստանի արտգործնախարարությունում նշել են, որ հանրաքվեի թեման քննարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել «առկա աշխարհաքաղաքական իրավիճակը»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button