Շոյգուն պնդում է` հարձակումը դանդաղեցվում է բնակիչների տարհանման ու զոհերից խուսափելու համար

Loading...

Ուկրաինայում ռուսական զորքերի հարձակումը գիտակցաբար դանդաղեցվում է, որպեսզի խաղաղ բնակիչները տարհանվեն, և բնակչության զոհեր չլինեն, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։

Շոյգուի խոսքերով` Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Կիևին արևմտյան երկրների ռազմական օգնությունը չեն խանգարի Մոսկվային կատարել Ուկրաինայում բոլոր առաջադրանքները` կարգավիճակ ապահովելու համար։ Պաշտոնական Կիևը պնդում է` ուկրաինական զինված ուժերի համառ դիմադրությունը խաթարել է արագ հաղթանակի Ռուսաստանի պլանները։

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից երեք ամիս անց կողմերի կրած մարդկային, տնտեսական, տարածքային կորուստների մասին ճշգրիտ պաշտոնական տվյալներ չկան։ Forbes պարբերականի ուկրաինական տարբերակի համաձայն` «ռուսական վերահսկողության տակ է Ուկրաինայի տարածքի գրեթե 20 տոկոսը՝ 125 քառակուսի կիլոմետր»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button