Ուկրաինայում զոհվել է ՌԴ օդուժի պահեստի գեներալ-մայոր Կանամատ Բոտաշևվը

Loading...

Ուկրաինայում Լուգանսկի շրջանում ուկրաինացիները խոցել և վայր են գցել Су-25 մարտական օդանավը, որի ղեկին Ռուսաստանի օդուժի պահեստի գեներալ-մայոր Կանամատ Բոտաշևն էր:

BBC ռադիոկայանի ռուսական ծառայության հաղորդագրության համաձայն, Բոտաշևն ամենաբարձրաստիճան ռուս օդաչուն է, որի զոհվելու մասին հայտնի է դարձել:

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ, ուկրաինական ՀՕՊ-ը Բոտաշևի գրոհային ինքնաթիռը մայիսի 22-ին է խոցել:

Կանամատ Բոտաշևը 63 տարեկան էր, նա թոշակի է անցել 2012 թվականին այն բանից հետո, երբ Կարելիայում ուսումնական թռիչք կատարող նրա Су-27 օդանավն աղետի է ենթարկվել և կործանվել է, այդ վթարի ժամանակ օդաչուները փրկվել են:

Ըստ ռուսական լրատվամիջոցների, նա մի քանի անգամ նկատողություններ է ստացել թռիչքների անվտանգության կանոնները խախտելու համար: Քննիչները եզրակացրել են, որ Су-27-ը վայր է ընկել Բոտաշևի սխալ գործողությունների հետևանքով:

2013 թվականին նրան դատապարտել են 4 տարվա պայմանական ազատազրկման և սահմանել են 5 միլիոն ռուբլու տուգանք որպես հատուցում վթարված օդանավի համար:

Ըստ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մասնագետների, Բոտաշևի կարգի մեկ օդաչուի ուսուցումն արժե մոտ 8 միլիոն դոլար: Թոշակի անցնելուց առաջ Բոտաշևը զբաղեցրել է ավիագնդի հրամանատարի պատոնը:

Առայժմ հայտնի չէ, թե ինչու է պաշտոնաթող գեներալ-մայորը մեկնել Ուկրաինա: Նրա նախկին ենթակաները, որոնց անունները BBC-ն չի հայտնում, ասում են, թե «երևի Բոտաշևը պարզապես չէր կարող կողքից հետևել այս պատերազմին»:

BBC-ն հայտնում է, որ բաց աղբյուրների տվյալներով Ուկրաինայում զոհվել է առնվազն 9 պահեստի սպա:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button