Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման առաջին փուլի համար 554 միլիոն դրամ կհատկացվի

Երևան Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար Երևանի բյուջեից 554 միլիոն դրամ կհատկացվի՝ առաջին փուլի համար, որոշումն ընդունվեց Երևանի ավագանու այսօրվա նիստում։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդռնես Անվանեսովի հարցին, թե այդ 554 միլիոնը ո՞նց է հաշվարկվել, արդյոք առաջին փուլի համար սա քիչ կամ շատ չէ՝ մտահոգությւոն հայտնելով, որ գուցե շատ է, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ գինը որոշվել է մրցույթով և գնագոյացման արդյունքում շահող կազմակերպության հետ ստացել են այդ առաջարկը։

Փողքաղաքապետ Ստեփան Մաչյանն էլ​ հավելեց՝ գինը ո՛չ բարձր է, ո՛չ ցածր է, գինը շուկայական է, ձևավորվել է շուկայական հարաբերությունների արդյունքում։

Գործադիրի վերջին նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ սկսում են Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները, կա մրցույթում հաղթած ընկերություն՝ ռուսական «Մետրոգիպրոտրանսն» է։

Փաշինյանը նաև ասաց, որ վերջերս քրեական մի գործի շրջանակներում Երևան քաղաքին հասցված շուրջ 850 միլիոն դրամ վնասի փոխհատուցում է տեղի ունեցել, և քննարկումների արդյունքում Երևանի քաղաքապետարանի հետ միասին որոշում են կայացրել 750 միլիոն դրամը ուղղվի այդ նպատակին։ Խոսքը 850 միլիոն դրամ վնասի փոխհատուցում արած մայրաքաղաքի ավտոկայանատեղիները կառավարող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության մասին էր։ Այդ գումարով, ըստ գործադիրի ղեկավարի, հնարավոր կլինի ֆինանսավորել Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքների 3 փուլերից 2-ը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button