Եվրամիությունը կհամաձայնի ռուսական նավթի ներմուծման էմբարգոյին մի քանի օրվա ընթացքում. գերմանացի նախարար

Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, կհամաձայնի ռուսական նավթի ներմուծման էմբարգոյին «մի քանի օրվա ընթացքում», երեկ հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը: «Մի քանի օրից մենք բեկում կունենանք», – ասել է Ռոբերտ Հաբեկը գերմանական ZDF հեռուստաալիքի հարցին ի պատասխան:

Այնուամենայնիվ, նախարարը զգուշացրել է, որ էմբարգոն ինքնաբերաբար չի թուլացնի Կրեմլը։ Նավթի համաշխարհային գների աճը ռուսական նավթի վրա ԱՄՆ-ի կողմից էմբարգո սահմանելուց հետո թույլ տվեց Ռուսաստանին ավելի շատ եկամուտներ ստանալ ավելի փոքր ծավալներ վաճառելով:

Հաբեկի խոսքով՝ Եվրահանձնաժողովը և Միացյալ Նահանգներն աշխատում են առաջարկի վրա, որ այլևս չվճարեն «ցանկացած գին» նավթի համար, այլ սահմանափակեն համաշխարհային գները:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button