Starbucks-ը դուրս է գալիս ռուսաստանյան շուկայից

Երեկ Starbucks-ը հայտարարել է, որ Ռուսաստանում 15 տարի աշխատելուց հետո ապրանքանիշն այլևս ներկայացված չի լինի ռուսական շուկայում:

Մարտին Starbucks-ը փակեց իր սրճարանները և դադարեցրեց ամբողջ բիզնես գործունեությունը Ռուսաստանում՝ ներառյալ իր արտադրանքի մատակարարումը երկիր:

Ընկերությունը, որն առաջին կետը Ռուսաստանում բացել էր 2007 թվականին, հայտարարել է, որ կշարունակի աջակցել իր աշխատակիցներին՝ նաև վեց ամսվա ընթացքում նրանց աշխատավարձ կվճարի:

Սիեթլում հիմնված Starbucks-ն ուներ 130 կետ Ռուսաստանում. դրանց աշխատանքն ապահովում էր գրեթե 2 հազար աշխատակից։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button