Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը նաև գերիների վերադարձն է եղել․ Փաշինյան

Loading...

Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը նաև գերիների վերադարձն է եղել, այսօր Ազգային ժողովում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ և՛ Եվրամիության, և՛ միջազգային կազմակերպությունների, և՛ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ օր առաջ գերեվարվածները պետք է վերադարձվեն։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն աընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը։ «Մենք համաձայն չենք այդ դիրքորոշման հետ, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, բոլոր պահվող անձինք՝ ռազմագերիները, պատանդները պետք է վերադարձվեն», — ասաց կառավարության ղեկավարը։

Փաշինյանը նշեց, որ մինչ այս պահը հաստատված 39 գերի կա Ադրբեջանում, որոնցից մեկը վերջերս է մոլորվելով հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ «Մենք բոլոր հնարավոր ջանքերը գործադրում ենք, ի դեպ, ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունը և ճնշումն ապահովելն է, որպեսզի մեր քաղաքացիներն օր առաջ վերադառնան հայրենիք», — ասաց գործադիրի ղեկավարը։

Ադրբեջանում գտնվող 38 գերիներից մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով` Ադրբեջանում պահվում է ևս 80 հայ գերի։ Մինչև այժմ Ադրբեջանից 150 գերի է հայրենադարձվել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button