Ընդդիմությունը հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրելու. Իշխան Սաղաթելյան

Loading...

Ընդդիմությունը հաջորդ շաբաթ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրելու, լրագրողների հետ զրույցում հայտնել է Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ շեշտելով՝ իրենք խորհրդարան են գնալու իրենց օրակարգով։

Թե խոսքն ինչի մասին է, ընդդիմադիր պատգամավորը չի հստակեցրել։

«Այս օրակարգը մենք ձևավորելու ենք։ Մենք պահանջելու ենք արտահերթ նիստ հաջորդ շաբաթ։ Երեկոյան շատ մանրամասն հանդես կգամ՝ ինչ նիստ ու ինչ օրակարգով», — ասել է Սաղաթելյանը։

Վերջին օրերին խորհրդարանը քննարկում և ընդունում է օրեքներն՝ առանց ընդդիմադիր խմբակցության պատգամավորների, վերջիններս չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքին և փողոցային պայքար են սկսել վարչապետի հրաժարականի պահանջով։ Նրանք բազմաթիվ անհնազանդության ակցիաներ են իրականացրել։ Այսօր առավոտյան մի քանի ժամով ցուցարարները փակել էին նախագահականի բոլոր մուտքերը, երեկ էլ արտգործնախարարության մուտքերն էին փակել։ «Մենք այս շրջափակումով ցույց ենք տալիս, որ այս շենքի յուրաքանչյուր աշխատանքի ժամ հակապետական է, դեմ է մեր շահերին», — հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button