Հայաստանում հնարավոր չի լինի կանխիկով խաղադրույք անել. ԱԺ-ն նախագիծն ընդունեց

Loading...

Ազգային ժողովն այսօր 67 կողմ ձայնով՝ երկրորդ ընթերցմաբ և ամբողջությամբ ընդունեց խաղադրույքների ոլորտին առնչվող օրենսդրական փաթեթը, որով արգելվելու է կանխիկով խաղադրույք անելը։

Օրինագծի հեղինակներից Գևորգ Պապոյանը երեկ հայտնեց, որ օրենքի ընդունումից 6 ամիս անց էլ քաղաքացիները չեն կարող խաղադրույքների համար գումար փոխանցել վճարային սարքերով, խաղադրույք անել հնարավոր կլինի միայն բանկային հաշիվներից կամ բանկային քարտերով:

«Մենք ապագայում իրականացնելու ենք այլ գործողություններ, որոնք ևս միտված են լինելու խաղամոլության դեմ պայքարին։ Պարզապես նաև այս եղանակով մենք ոչ միայն սահմանափակում ենք մարդկանց խաղալու հնարավորությունները, այլ նաև սա մեզ հնարավորություն կտա որոշակի պատկեր տեսնել, թե իրականում ինչպիսի շրջանառություն կա ոլորտում և այնուհետև որոշակի սահմանփակումներ կիրառել տարբեր իրավիճակներում խաղալու հնարավորորությունների հետ կապված», — ասաց Պապոյանը։

Ըստ պատգամավորի, խաղադրույքների ոլորտում համեմատած մյուս համադրվող բիզնեսների հետ, հարկերն բազմապատիկ ավելի քիչ են՝ ընդգծելով, թե այս ոլորտում հարկերն ավելացնելու լավ հնարավորություն կա:

«Այս եղանակով ոչ միայն սահմանափակում ենք մարդկանց խաղալու հնարավորությունները, այլ նաև սա մեզ հնարավորություն կտա որոշակի պատկեր տեսնել, թե իրականում ինչպիսի շրջանառություն կա ոլորտում», — ասաց իշխանական պատգամավորը:

Պապոյանը, սակայն, միևնույն ժամանակ շեշտեց, թե օրենքի նախագծի նպատակը Հայաստանում խաղամոլության դեմ պայքարն է։

Պաշտոնական վիճակագրությամբ, անցած տարի Հայաստանում բուքմեյքերական ոլորտում ավելի քան 6,5 միլիարդ դոլար է շրջանառվել, համեմատության համար՝ նույն ժամանակահատվածում ողջ երկրի պետբյուջեն երկու անգամ ավելի քիչ եկամուտ է ստացել։ Մեկ տարում մարդիկ ավելի քան 140 միլիոն դոլար են պարտվել մի երկրում, ուր յուրաքանչյուր երրորդն ապրում է աղքատության մեջ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button