Հյուսիսային Կորեան փորձարկում է միջուկային մարտագլխիկի համար պայթեցնող սարք

Loading...

Հյուսիսային Կորեան փորձարկում է միջուկային մարտագլխիկի համար պայթեցնող սարք, ինչը կարող է վկայել ատոմային զենքի փորձարկման նախապատրաստման մասին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի ազգային անվտանգության գրասենյակին։

Ենթադրյալ փորձարկումները կարող են տեղի ունենալ Պունգերիի փորձադաշտում՝ Ռուսաստանի հետ սահմանից 180 կիլոմետր հեռավորության վրա, ասվում է հարավկորեական գերատեսչության հաղորդագրությունում։ Եթե պայթյունը տեղի ունենա, ապա դա կլինի Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված յոթերորդ պայթյունը։

Հյուսիսային Կորեան հրաժարվել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից 1993 թվականին՝ 2006 թվականից ի վեր իրականացնելով առնվազն վեց միջուկային փորձնական պայթյուն, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերին։ Վերջին օրերին էլ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովը, դրանցից մեկը, ենթադրաբար, միջմայրցամաքային է եղել։

Այս փորձարկումներն ու պայթյունի նախապատրաստական աշխատանքները տեղի են ունենում Հարավային Կորեա այցելած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ասիական շրջագայության ֆոնին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button