«Շշոշափելի առաջընթաց եռակողմ հանդիպումից հետո»․ Շառլ Միշելը ողջունել է Գրիգորյան-Մուստաֆաև առաջին հանդիպումը

Loading...

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը՝ այն որակելով շոշափելի առաջընթաց եռակողմ հանդիպումից հետո։

«Ջերմորեն ողջունում եմ հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած սահմանային հանձնաժողովների առաջին նիստը՝ միջպետական սահմանի սահմանազատման և կայուն իրավիճակի լավագույնս ապահովման վերաբերյալ քննարկումներն առաջ մղելու նպատակով», — երեկ Թվիթերում գրել է Միշելը։

Գրիգորյանն ու Մուստաֆաևը հանդիպեցին երեկ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին։ Հանդիպմանը կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ, քննարկեցին հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը նաև պայմանավորվեցին երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button