Ցուցարարները վաղ առավոտից շրջափակել են նախագահականի շենքը

Loading...

Ընդդիմադիրները վաղ առավոտից փակել են նախագահականի բոլոր մուտքերը։ Նրանք այստեղ են եկել երթով՝ ֆրանսիայի հրապարակից։ Մայիսի 21-ից նախագահ Վահագն Խաչատրյանը Դավոսում է՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին։

Իրավիճակը փոքր ինչ լարվեց, երբ ցուցարարները փորձեցին ավելի մոտենալ շենքին, ոստիկանները, պատ կազմած, թույլ չտվեցին։

«Պայքարն անկասելի է, հայ մարդու համար է, Մարմնավաճառներ համար է, հայ մարդու բարեկեցության համար է», — հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Այսօր ավելի վաղ ակցիայի մասնակիցներն Ազգային ժողովի շենքի մոտ էին։ Խորհրդարանի հարակից Դեմիրճյան փողոցում ոստիկաննները պատ էին կազմել՝ թույլ չտալով նրանց փողոց մտնել։

Արդեն չորրորդ շաբաթն է՝ ընդդիմադիրները պայքարում են հասնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Նրանք բազմաթիվ անհնազանդության ակցիաներ են իրականացրել։ Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները երեկ էլ արտգործնախարարություն տանող մուտքերն էին փակել։ «Մենք այս շրջափակումով ցույց ենք տալիս, որ այս շենքի յուրաքանչյուր աշխատանքի ժամ հակապետական է, դեմ է մեր շահերին», — հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button