Թուրքիայի և Ադրբեջանի փոխգործակցությունը տարածաշրջանի կայունության գրավականն է․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ադրբեջանցի պաշտոնակցին։

«Անկեղծորեն հավատում եմ, որ մեր համատեղ ջանքերը, օրինակելի համերաշխությունը և անխախտ եղբայրությունը կշարունակեն մնալ մեր տարածաշրջանի խաղաղության, բարգավաճման և կայունության հիմնական գրավականը», – ասվում է Էրդողանի ուղերձում, որը հրապարակված է Ադրբեջանի նախագահի կայքէջում։

«Գոհունակություն եմ զգում, որ մենք ամրապնդել ենք մեր հարաբերությունները, որոնք գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա», – շեշտել է Թուրքիայի առաջնորդը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button