ՌԴ դեսպանն այցելել է «Պարույր Սևակ» և «Տեղ» սահմանակետեր, Կապանի օդանակայանի մոտ ռուս սահմանապահների հենակետ

Երեկ մեկնարկել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի աշխատանքային այցը Սյունիքի մարզ, հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։

Ճանապարհին դեսպանն այցելել է Հայաստանի սահմանի «Պարույր Սևակ» և «Տեղ» սահմանակետեր, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց առօրյա և մարտական պատրաստության աշխատանքների առանձնահատկություններին։

Դեսպանն այցելել է նաև Կապանի օդանավակայանի մոտ տեղակայված ռուս սահմանապահների հենակետ։ Մեղրու սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Ա.Վ.Բուրշտինը դեսպանին է ներկայացրել Հայաստանի սահմանի այս հատվածում օպերատիվ իրավիճակը։

Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանում լրացուցիչ 5 հենակետ է ավելացրել, որոնք գտնվում են հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Երասխի հատվածում:

Կոպիրկինը նաև հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականին Երասխի մոտ՝ մարտական առաջադրանք կատարելիս զոհված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների հիշատակին։

Ռուսական ուղղաթիռը խոցվել էր 2020-ի նոյեմբերին և ընկել Արարատի մարզում՝ Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի դաշտամիջյան հատվածում։ Պաշտոնական Բաքուն հաստատել էր, որ ռուսական ուղղաթիռը խոցել են Ադրբեջանի զինծառայողները։ Ադրբեջանական կողմը ներողություն էր հայցել ողբերգական միջադեպի կապակցությամբ և հավաստիացրել, թե «պատահական բնույթի» միջադեպը ուղղված չէ ընդդեմ ռուսական կողմի։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button