Ռուսաստանը պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին սահմանների սահմանազատման հարցում. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին սահմանների սահմանազատման հարցում, այսօր ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

«Մենք բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն տրամադրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին»,- հայտարարել է Զախարովան՝ շեշտելով, որ «Ռուսաստանն ունի եզակի փորձագիտական ներուժ հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման ոլորտում»։

Ռուսաստանցի պաշտոնյան հավելել է, որ Մոսկվայի տրամադրության տակ կան անհրաժեշտ քարտեզագրական նյութեր։ Թե ինչ քարտեզների մասին է խոսքը, Զախարովան չի հստակեցրել։ Նա տեղեկացրել է, որ «արդեն ձևավորվել է ռուս փորձագետների թիմ՝ խորհրդատվական օգնություն ցույց տալու համար»։

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շուրջ կողմերի միջև պայմանավորվածությունը ձեռք է բերվել Եվրամիության միջնորդությամբ։ Երկու երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև բրյուսելյան բանակցություններից մեկ օր անց՝ երեկ երեկոյան։ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողովների երկրորդ նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button