Զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը վերադարձվել է հայկական կողմին

Loading...

Այսօր հայկական կողմին է վերադարձվել ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՊՆ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ:

Ժամկետային Մարտիրոսովը Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիրքերից սահմանն անցել ու գերեվարվել է ապրիլի 23-ին։ Հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել Ադրբեջանում։ Ներքին Հանդի մարտական հենակետը, որտեղից շարքայինն անհետացել է, ադրբեջանական դիրքերի հարևանությամբ է։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button