Պաշտոնական Բաքուն դրական է գնահատում Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները

Loading...

Պաշտոնական Բաքուն դրական է գնահատում մայիսի 22-ին Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

«Գտնում ենք, որ եռակողմ հանդիպումը, իհարկե, իր ներդրումն ունի հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու գործընթացում։ Մենք այդ հանդիպումը համարում ենք շատ կառուցողական և հաջողված»,- այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ տվյալ պահին կողմերը աշխատում են երկու երկրների միջև հաղորդակցության ուղիները ապաշրջափակելու վրա, հավելել, որ քննարկումների ընթացքում կողմերը կարողացել են մի շարք հարցերի շուրջ մերձեցնել դիրքորոշումները։

«Տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու հարցում Հայաստանն ինքը պետք է շահագրգռված լինի ինչպես ավտոճանապարհների, այնպես էլ երկաթուղային ուղիների բացման համար»,- ասել է Բայրամովը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button