Վրաստանի անկախության օրվա ելույթում Զուրաբիշվիլին դիմել է աբխազներին և օսերին

Loading...

Վրաստանի անկախության օրվա ելույթում Զուրաբիշվիլին դիմել է աբխազներին և օսերին:

Սալոմե Զուրաբիշվիլին հավաստիացրել է, որ Վրաստանը չի օգտվի Ուկրաինայի պատերազմի իրավիճակից՝ իր տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու համար։

«Դա ակնհայտ, ռուսական հերթական ապատեղեկատվություն է»,- այսօր ասել է նա` ելույթ ունենալով Թբիլիսիի Ազատության հրապարակում։

«Եվս մեկ անգամ դիմում եմ ձեզ, Աբխազիայում և Ցխինվալիում մեր քաղաքացիներին, հաստատում եմ, որ Վրաստանը պատերազմով և ուժով ոչինչ չի պլանավորում ձեր դեմ։ Այսօր բոլորին հասկանալի է, որ երկիրն է սպառնում իր հարևանների ինքնիշխանությանը, ինքնությանը և կյանքին, և դա Վրաստանը չէ»,- հայտարարել է նա` ինքնահռչակ հանրապետությունների բնակիչներին առաջարկելով միանալ «միասնական եվրոպական ապագային»։

«Առաջարկում ենք ձեզ ազատություն, ձեր լեզվի, ինքնության, պատմության և մշակույթի հարգանք ու պաշտպանություն»,- խոստացել է Զուրաբիշվիլին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button