Փհենյանի հարցով ՄԱԿ-ն այսօր ԱԽ նիստ կգումարի

Loading...

Այսօր տեղի կունենա Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը:

Reuters-ի փոխանցմամբ, սպասվում է Փհենյանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանող ԱՄՆ բանաձևի նախագծի քվեարկությունը։

Սեուլի տվյալներով՝ չորեքշաբթի օրը Հյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել։ Հարավկորեացի փորձագետներն ասում են, որ դրանցից մեկը եղել է միջմայրցամաքային, իսկ մյուս երկուսը՝ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ։ Միաժամանակ, մեկ կարճ հեռահարության հրթիռի արձակումը, հավանաբար, անհաջող ավարտ է ունեցել։

Փհենյանի փորձարկումներին ի պատասխան՝ Ճապոնական ծովի ուղղությամբ արձակվել է երկու հրթիռ՝ հարավկորեական և ամերիկյան։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button