Գրիգորյան-Մուստաֆաև առաջին հանդիպումը կայացել է Երասխի ուղղությամբ Նախիջևանի սահմանին

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության՝ Նախիջևանի սահմանին, «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխանցել են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Գրեսենյակից նաև հայտնել են, որ հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ:

Գրիգորյանն ու Մուստաֆաևը հանդիպել են մայիսի 24-ին, միայն հաղորդվեց, որ փոխվարչապետերը հանդիպել են միջպետական սահմանին, բայց թե հատկապես որ հատվածում, իշխանությունը հրաժարվում էր մանրամասնել։​

Հանդիպմանը կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ, քննարկել հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը նաև պայմանավորվել են երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button