Դատարանն իրավաչափ համարեց 115 զինծառայողների պաշտոնանկությունը, որոնք հրաժարվել էին պատերազմ մեկնել

Ռուսաստանի հյուսիսում Նալչիկի կայազորային զինվորական դատարանը իրավաչափ համարեց Ռոսգվարդիայի 115 անդամների պաշտոնանկությունը, որոնք հրաժարվել էին պատերազմել Ուկրաինայի դեմ։ Սահմանից նրանք վերադարձել էին իրենց մշտական ծառայության վայրը, որի համար պաշտոնանկ էին արվել։

Իրենց ազատելու հրամանը նրանք վիճարկել են դատարանում, սակայն դատարանը նրանց գործողությունները մեկնաբանեց «ծառայողական խնդիրները կատարելու ինքնակամ մերժում` դրանով իսկ թույլ տալով կարգապահական կոպիտ խախտում»։

Կայազորային դատարանի վճիռը հնարավոր է բողոքարկել շրջանային զինվորական դատարանում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button