Դոդոնին 30 օրով կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան

Մոլդովայի հակակոռուպցիոն դատախազությունը մեղադրանք է ներկայացրել նախկին նախագահ Իգոր Դոդոնի դեմ։ Քաղաքական գործիչը չորս քրեական հոդվածներով է անցնում, այդ թվում՝ դավաճանություն և կոռուպցիա։

Մայիսի 26-ին դատախազները կդիմեն դատարան՝ մեղադրյալին 30 օրով կալանավորելու պահանջով։ Ավելի վաղ Մոլդովայի նախկին նախագահին կալանավորել էին 72 ժամով։ Մինչև կալանավորումը Մոլդովայի իրավապահները խուզարկել էին Դոդոնի բնակարանն ու ավելի քան մեկ տասնյակ այլ շինություններ։

Դոդոնն իր հետապնդումը համարում է քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։

Հետաքննությունը կարծում է, որ Մոլդովայի նախկին նախագահը կաշառք է ստացել մոլդովացի օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկից։ Առիթը 2019 թվականին արված տեսանյութերն էին։ Թաքնված տեսախցիկով նկարահանված տեսանյութում Պլախոտնյուկը փորձում էր Իգոր Դոդոնին, որն այն ժամանակ գործող նախագահն էր, սև փաթեթ հանձնել։ Դոդոնը ձեռք չի տվել դրան, ասել է «էլի պայուսակով ես» ու խնդրել է փոխանցել ոմն «Կոստյային»։ Տեսանյութում Դոդոնն ու Պլախոտնյուկը քննարկում են նաև խորհրդարանում կոալիցիա ստեղծելու հարցը, որը կունենա սահմանադրական մեծամասնություն։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button