Միրզոյանը Կասպշիկի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ հակամարտության կարգավորման գործում ՄԽ համանախագահության միջնորդական դերը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը։

Միրզոյանն ու Կասպշիկը քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:

Օրեր առաջ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Կողմերը քննարկել էին տարածաշրջանային զարգացումները և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը: Այս համատեքստում փոխվարչապետը ևս կարևորել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շարունակական դերակատարումը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button