Վրաստանը նշում է Անկախության օրը, տոնակատարության ժամանակ առաջին անգամ կհնչի նաև Եվրամիության օրհներգը

Այսօր Վրաստանը նշում է իր գլխավոր պետական տոնը՝ Անկախության օրը։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով վերջին երկու տարիներին երկրի գլխավոր տոնն անցկացվում էր շատ համեստ։ Այս անգամ լայնածավալ տոնական միջոցառումները կանցկացվեն Վրաստանի բոլոր շրջաններում, սակայն հիմնականները նախատեսված են մայրաքաղաքում։

Անկախության օրվա տոնակատարության ժամանակ այս տարի առաջին անգամ կհնչի Եվրամիության օրհներգը Վրաստանի օրհներգի հետ միասին, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Մի քանի շաբաթ առաջ Վրաստանը ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել և այժմ սպասում է Եվրահանձնաժողովի առաջին եզրակացությանը։ Այս տարի քաղաքի ամբողջ կենտրոնը լցված է ԵՄ-ի և Ուկրաինայի դրոշներով՝ ի նշան վրաց ժողովրդի աջակցության։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button