Եվրամիությունը կարող է էմբարգո սահմանել ռուսական նավթի վրա, սակայն բացառություն անել Հունգարիայի համար

Loading...

Եվրոպական միության երկրները քննարկում են ռուսական նավթի ներկրումն արգելելու հնարավորությունը, պայմանով, որ բացառություն արվի այդ հարցում առարկություններ ներկայացրած Հունգարիայի համար:

Համաձայնության պարագայում Եվրամիությունը կկարողանա ուժի մեջ մտցնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը:

Ենթադրվում է, որ համաձայնությունը կարող է ձեռք բերվել Բրյուսելում այս կիրակի օրը Եվրամիության դեսպանների հանդիպման ընթացքում, ինչից հետո այն հաստատման կներկացվի մայիսի 30-ից 31-ը կայանալիք Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովին:

Հունգարիան կտրականապես դեմ է ռուսական նավթի էմբարգոյին, պնդելով, որ դա աղետալի հարված կհասցնի հունգարական տնտեսությանը:

Գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության լիդերները կքննարկեն պաշտպանության և էներգետիկայի խնդիրներն, ինչպես նաև պարենի հնարավոր ճգնաժամը, որը կարող է առաջանալ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button