Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդում հաստատվել են պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելուն ուղղված միջոցառումներ

Loading...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին հայտարարել է, թե տնտեսական դաշինքի անդամ հինգ պետությունները Ռուսաստանի նախաձեռնությամբ ընդունել են շուրջ երեք տասնյակ հրատապ հակաճգնաժամային միջոցառումներ՝ ուղղված պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելուն, տնտեսությունների կայունության բարձրացմանը և օգնելով ձեռներեցներին ու քաղաքացիներին:

Եվրասիական տնտեսական միության անդամ հինգ պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը, ըստ Պուտինի, մինչև օրս սեփական արտադրության միջոցով ամբողջությամբ բավարարում են սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների հիմնական կարիքները։

Պետությունների առաջնորդների՝ տեսակապով անցկացված նիստին արևմտյան պատժամիջոցներին անդրադարձել է նաև Բելառուսի նախագահը՝ դաշինքի անդամներին զգուշացնելով, որ դրանց հետևանքները այս կամ այն չափով կազդեն բոլորի վրա, քանի որ «Ռուսաստանը և Բելառուսը «ձեր ամենամեծ առևտրատնտեսական գործընկերներն են». — «Մենք պարզապես պարտավոր ենք համախմբվել և հանդես գալ որպես միասնական ճակատ։ Ակնհայտ է, որ դա բոլորին է պետք, եթե մենք ուզում ենք պահպանել մեր պետականությունը, մեր միությունը և իսկապես մտածում ենք մեր ժողովուրդների բարօրության մասին»։

Հայաստանի վարչապետը պատժամիջոցներին անդրադարձել է անուղղակի՝ անվանելով դա համաշխարհային տնտեսության՝ վերջին ամիսներին աննախադեպ ծավալներ և խորություն ստացած մարտահրավեր, որի ռիսկերը, ըստ Նիկոլ Փաշինյանի, նվազագույնի հասցնելու մեխանիզմներ մշակելն է կարևոր։

Վարչապտը շեշտել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ կնքման հարցում Հայաստանի շահագրգռվածությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button