Իրանում կառուցվող շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 24-ի

Loading...

Իրանի հարավում Խուզեստանի նահանգում գտնվող Աբադան ավանի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24-ի: Կան վնասվածքներ ստացած տասնյակ մարդիկ:

Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ փլատակներում մնացածներին ողջ հայտնաբերելու հույս գրեթե չկա: Որոնողական աշխատանքը շարունակվում է:

IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ, վթարի հետ առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է տասը մարդ:

Աբադանում կառուցվող տասը հարկանի շենքը փլուզվել է երկուշաբթի օրը՝ մայիսի 23-ին: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կարգադրել է անհապաղ պարզել վթարի հանգամանքները և խստորեն պատժել մեղավորներին:

Փլուզման պատճառը դեռևս հայտնի չէ, նախնական վարկածով չի բացառվում, որ վթարը տեղի է ունեցել շինարարների կողմից շենքի կառուցման տեխնիկական կանոնները չպահպանելու հետևանքով:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button