Աշխարհում պաշտոնապես գրանցվել է կապիկի ծաղիկի մոտ 200 հաստատված դեպք

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխանցմամբ, աշխարհում գրանցվել է կապիկի ծաղիկի մոտ 200 հաստատցած դեպք և ևս 100 մարդու մոտ ի հայտ են եկել, սակայն պաշտոնապես դեռ չեն հաստատվել, այդ հիվանդությանը բնորոշ նշաններ:

Իտալիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է 9 դեպքի մասին: Նախարարությունը բացառում է երկրում համաճարակի վտանգը: Պատվաստում կստանան խոցելի խմբերը, սակայն զանգվածային պատվաստումների կարիք՝ առնվազն այսօրվա դրությամբ, չկա:

Ֆրանսիայում 7 դեպք է հաստատվել: Մեծ Բրիտանիայում դեպքերի թիվը մոտեցել է 90-ին: Իսպանիայում կապիկի ծաղիկ են ախտորոշել 84 մարդու մոտ: Ըստ բժիշկների, մահացությունն այդ հիվանդությունից կարող է հասնել 1 տոկոսի:

Կապիկի ծաղիկի մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել նաև Միացյալ Նահանգներում և Կանադայում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button