Մեծ Բրիտանիայի և Հունգարիայի վարչապետերը քննարկել են ռուսական նավթի վրա էմբարգո սահմանելու հարցը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մայիսի 27-ին հունգարացի պաշտոնակից Վիկտոր Օրբանի հետ քննարկել է Ռուսաստանում արդյունահանած նավթի ներկրման վրա էմբարգո սահմանելու հնարավորությունը:

«Վարչապետն ընդունել է, որ որոշ պետություններ կհայտնվեն բարդ պայմաններում, փորձելով ապահովել էներգակիրների մատակարարումը, սակայն հույս է հայտնել, որ Եվրոպական միությունը կկարողանա հաստատել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 6-րդ փաթեթը, քանի որ այն չափազանց մեծ նշանակություն ունի Ուկրաինայում պատերազմը հնարավորինս արագ ավարտելու համար»,- ասվում է Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Բրիտանիայի վարչապետն ընդգծել է Ռուսաստանի վրա առավելագույն ճնշում գործադրելու անհրաժեշտությունը:

«Երկու ղեկավարները համաձայնել են, որ Եվրոպայում էներգետիկ անվտանգությունը և ներքին կայունությունը կենսական նշանակություն ունեն, իսկ Ուկրաինայում անվերջանալի առճակատումը սոսկ կհանգեցնի նոր տառապանքների»,- ասվում է հաղորդագրությունում:

Հունգարիան մի քանի առիթներով նշել է, որ հրաժարումը ռուսական նավթից կառաջացնի ծանրագույն տնտեսական ճգնաժամ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button