Ուկրաինայի արևելքում իրավիճակն ավելի վատ է, քան բոլորը կարծում են. Կուլեբա

Ուկրաինայի արևելքում իրավիճակն ավելի վատ է, քան բոլորը կարծում են, զգուշացրել է երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Թվիթերում պատասխանելով իր հետևորդների հարցերին՝ Կուլեբան ասել է, որ Ուկրաինային ավելի շատ զենք է անհրաժեշտ:

«Զենք, զենք և կրկին զենք», – կրկնել է Ուկրաինան միջազգային հանրությանը ուղղված իր կոչում:

«Առանց հրետանու, առանց համազարկային կրակի ռեկտիվ համակարգերի մենք չենք կարողանա հետ մղել ռուսական զորքերը: Եթե դուք իսկապես մտածում եք Ուկրաինայի մասին, եթե ցանկանում եք, որ Ուկրաինան դեօկուպացնի իր տարածքները, հնարավորինս շուտ ուղարկեք մեզ համազարկային կրակի ռեկտիվ համակարգեր», – ասել է Կուլեբան՝ հավելելով, թե որոշ ժամանակ առաջ Միացյալ Նահանգների խոստացած այդ տեսակի զենքը դեռ տեղ չի հասել։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button