Չինաստանը և Ռուսաստանը վետո են դրել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի լրացուցիչ պատժամիջոցների ԱՄՆ նախաձեռնության վրա

Չինաստանը և Ռուսաստանը երեկ վետո են դրել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու Միացյալ Նահանգների նախաձեռնության վրա՝ կապված բալիստիկ հրթիռների արձակման վերսկսման հետ:

Սա Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների հետ կապված առաջին հրապարակային պառակտումն է Անվտանգության խորհրդում 2006 թվականից ի վեր, երբ Փհենյանի նկատմամբ առաջին սահմանափակումները մտցվեցին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մնացած 13 անդամները պաշտպանել են ԱՄՆ-ի մշակած բանաձևը, որով առաջարկվում էր արգելել ծխախոտի և նավթի արտահանումը Հյուսիսային Կորեա. այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը մոլի ծխող է։ Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու էր Lazarus հաքերային խմբավորումը, որը, ըստ ԱՄՆ-ի, կապված է Հյուսիսային Կորեայի հետ։

Քվեարկության նախօրեին Հյուսիսային Կորեան երեք հրթիռ էր արձակել:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդն այս ամիս ավելի վաղ ասել էր, որ «ժամանակն է դադարեցնել լուռ թույլտվությունը և սկսել գործել»։

Վերջին 16 տարիների ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բազմիցս խստացրել է պատժամիջոցները՝ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների ծրագրերի ֆինանսավորման դադարեցմանը հասնելու նպատակով: Վերջին անգամ Փհենյանի դեմ միջազգային պատժամիջոցները խստացվել են 2017 թվականին։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button