60 տարեկանում մահացել է Depeche Mode խմբի ստեղնահար Էնդրյու Ֆլեթչերը

Depeche Mode աշխարհահռչակ խմբի ստեղնահար Էնդրյու Ֆլեթչերը վախճանվել է: Երաժիշտը 60 տարեկան էր: Մահվան պատճառի մասին տեղեկություններ չկան:

«Ցնցված ենք և անսահման տխրությամբ համակված ենք, մենք հայտնում ենք մեր սիրելի բարեկամ, մեր ընտանիքի անդամ, մեր խմբի համահիմնադիր Էնդի «Ֆլեթչ» Ֆլեթչերի անժամանակ մահվան մասին»,- հայտարարել է Depeche Mode-ը խմբի Թվիթերի էջում:

Depeche Mode-ը 1980 թվականին Արևելյան Անգլիայում գտնվող Բեյսիլդոն ավանում ստեղծել են Ֆլեթչերը, Վինս Կլարկը, Մարթին Գորը և Դեյվիդ Գահանը, 1982-ին Կլարկին փոխարինել է Ալան Վայլդերը:

Խմբի սկավառակները տասնյակ միլիոնավոր օրինակներով են վաճառվել: Խմբի ժանրը բնութագրվում է որպես ալտերնատիվ ռոք, սինթ-փոփ, նոր ալիք և էլեկտրոնային ռոք:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button