Բաքուն Երևանին խորհուրդ է տալիս ճիշտ գնահատել նոր իրողությունները

Loading...

Բաքուն «հերթական անհիմն հայտարարություն» է որակում Հայաստանի արտգործնախարարության արձագանքը Ադրբեջանի նախագահի կոշտ հայտարարություններին։

Պատասխան հայտարարությամբ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը պնդում է, որ հետպատերազմական Հայաստանում իրավիճակը սրող «ռևանշիստական ուժեր կան», և որ «Հայաստանի ներկայիս անմխիթարական վիճակն այդ ուժերի՝ շուրջ 30 տարի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքն է»։

Բաքուն հայկական կողմին հորդորում է ընդունել , որ «տասնամյակների վարքագիծն իրականացնելու փորձերը ոչ այլ ինչ են, քան ֆանտազիա»։

«Միայն տարածաշրջանում նոր իրողությունների և հնարավորությունների ճիշտ գնահատումը կարող է հանգեցնել ճիշտ արդյունքների», — ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button