Թուրք-ադրբեջանական միասնությունը, ըստ Ալիևի, կարևոր գործոն է «տարածաշրջանի և աշխարհի համար»

Loading...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրք-ադրբեջանական միասնությունն անվանել է կարևոր գործոն տարածաշրջանի և աշխարհի համար, անվտանգության և կայունության գործոն։

«Սա շատ կարևոր գործոն է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի համար։ Թուրք-ադրբեջանական միասնությունը անվտանգության, վստահության, կայունության գործոն է», — շաբաթ օրը ելույթ ունենալով Բաքվում TEKNOFEST փառատոնում՝ հայտարարել է Իլհամ Ալիևը։

Միջոցառմանը ներկա էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Ադրբեջանի առաջնորդն ընդգծել է Թուրքիայի աջակցությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։

«Թուրքիան մեր կողքին էր», — հայտարարել է Ալիևը՝ իր ելույթում առանձնացնելով նաև թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի վճռորոշ դերակատարումը պատերազմի ընթացքում։ «Այժմ ամբողջ աշխարհում չկա մեկը, որը չիմանա հայտնի «Բայրաքթար»-ների դերակատարության մասին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում», — ասել է Ադրբեջանի նախագահը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button