Հայաստանը նշում է Հանրապետության տոնը

Loading...

Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի և Մարմնավաճառներ ղեկավարները, Ամենայն Հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր բնորոշմամբ Հայոց պետականության վերածննդի օրվա շնորհավորական ուղերձում մասնավորապես գրում է. — «Այսօր մենք տոնում ենք մեր պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը: Ինչո՞ւ է այս օրն այդքան կարևոր մեզ համար: Երեք պատճառով. Առաջինը՝ որովհետև մենք ավելի քան 500 տարվա ընդմիջումից հետո ունեցանք պետականություն: Երկրորդ պատճառն այն է, որ առաջին անգամ ունեցանք Հանրապետություն, այսինքն՝ մի պետական կարգ, որտեղ իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կատարած ընտրության արդյունքում: Երրորդ պատճառն այն է, որ Հանրապետությունը, պետությունը, որը ցանկացած ժողովրդի կազմակերպման բարձրագույն ինստիտուտ է, մենք կարողացանք ստեղծել հուսահատության պահին, երբ Հայոց ցեղասպանության մահաբեր անիվը շարունակվում էր պտտվել»:

«Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ թվում էր վերջ՝ այլևս հնարավոր չէ ոչ միայն ունենալ պետականություն, այլև պահպանել ինքնությունը, լեզուն և մշակույթը: Սակայն մեր ժողովուրդը կարողացավ օրհասական պահին գործել որպես մեկ բռունցք՝ ուժերի համախմբմամբ, միասնականությամբ կերտել Առաջին Հանրապետությունը», — Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ, իր ուղերձում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. — «Սրբազան անկախությունն ընդամենը երկուսուկես տարի անց կորսվեց: Սրան նախորդեցին պատերազմը, տարածքային ու մարդկային ողբերգական կորուստներ: Սա տեղի ունեցավ այն պատճառով, որ երկու տարվա ընթացքում Հայաստանի Առաջին Հանրապետությունը չկարողացավ, չհասցրեց քաղաքական, միջազգային, տարածաշրջանային ինստիտուցիոնալ դիմակայություն ձեռք բերել, իր շուրջ խաղաղություն հաստատել»:

«Այսօր էլ մեր երկիրը կանգնած է նմանատիպ մարտահրավերների առաջ, ու մեզ մտքի բացառիկ ճկունություն, երկաթյա կամք ու մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր այդ մարտահրավերները հաղթահարելու համար: Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը ժամանակ էլ չունեցան նորածին պետությունը գլոբալ մարտահրավերների առաջ դիմակայուն դարձնելու համար: Երրորդ Հանրապետությունում մենք ցավալիորեն շատ ժամանակ ենք վատնել», — նշում է Փաշինյանը՝ շեշտելով.

«Պետությունն, անկախությունն, ինքնիշխանությունը մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մաս է այլևս: Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնա, և խաղաղությունը պիտի դառնա այն միջավայրը, որի պայմաններում մենք Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերից ստացած պետականությունը պիտի դարերով փոխանցենք մեր սերունդներին»:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանն իր ուղերձում մասնավորապես գրել է. — «Հայաստանի Առաջին հանրապետության ծնունդը Հայաստանի պատմության շրջադարձային էջերից է։ Եվ մենք մեզ միշտ հարց ենք տալիս, թե կլինե՞ր Խորհրդային Հայաստանն ու այսօրվա ազատ ու անկախ Հայաստանը, եթե հայ ազգի անհավանական ջանքերի շնորհիվ չստեղծվեր Առաջին հանրապետությունը։ Սակայն, անկախ այս հարցի պատասխանից, մի բան ակնհայտ է՝ և՛ Առաջին հանրապետությունը, և՛ Խորհրդային Հայաստանը, և՛ այսօրվա Հայաստանի անցած ճանապարհը մեր պատմությունն են, և մենք պետք է ոչ միայն ուսումնասիրենք այդ պատմությունը, այլ նաև դասեր քաղենք դրանից»։

«Եվ այսօր մեր անհետաձգելի խնդիրն է շենացնել մեր հայրենիքը, այն դարձնել ամուր, մրցունակ և ապահով երկիր, համախմբվել ազգային իղձերի և նպատակների շուրջ: Յուրաքանչյուրիս արդյունավետ ու ստեղծագործ աշխատանքից է կախված մեր երկրի տնտեսության զարգացումը, սահմանների ամրությունը, պետականության ամրապնդումը, վաղվա երջանիկ ու ապահով Հայաստանի կերտումը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մեր համերաշխությունը և միասնությունը», — ասված է ուղերձում, որը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն իր ուղերձում, որը հրապարակված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքէջում, մասնավորապես գրել է. — «Նորահաստատ Առաջին Հանրապետությունը եղավ մարմնավորումը այն մեծ տեսիլքի, որի ներշնչումով կերտվեցին բազմաթիվ հաղթանակներ՝ մայիսյան հերոսամարտերից մինչև առաջին արցախյան պատերազմը։ Այս տոնը միասնության, համախմբումի և արդար պայքարի խորհուրդն ունի, որով ոգեշնչված մեր ժողովուրդը պիտի հաղթահարի նաև իր առաջ ծառացած ներկայիս բարդ մարտահրավերները ու ամեն միջոց ի սպաս դնի՝ պահպանելու և ծաղկուն դարձնելու Տիրոջից որպես պարգև ստացած Հայաստան և Արցախ մեր հայրենիքը»:

«Այսօր, երբ վտանգված է մեր սահմանների ապահովությունը, խաթարված է մեր պետականության անվտանգությունը, և ոտնահարվում է Մարմնավաճառներ մեր զավակների ազատ ու անկախ կյանքի իրավունքը, մեր սրտերում թող հնչեն մայիսյան հերոսամարտի զանգերը` կոչելով ամենքիս միակամ և հետևողականորեն նվիրագործելու մեր ջանքերը հանուն մեր սրբազան հայրենիքի աստվածահաճո և օրհնաբեր ապագայի», — ասված է Վեհափառի ուղերձում:

Մարմնավաճառներ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում մասնավորապես գրել է. — «Մեր բազմադարյա պատմության տարբեր շրջափուլերում ստիպված ենք եղել կանգնել նույն մարտահրավերների առջև, դիմակայել նույն փորձությունները, անցնել նույն դժվարությունների միջով: Եվ, չնայած ճակատագրի ծանր հարվածներին, միշտ կարողացել ենք ուժ գտնել մեր մեջ և շարունակել ապրել՝ լուռ ամոքելով չսպիացող վերքերը, նորից ու նորից կառուցելով մեր ավերված տունն ու օջախը, շենացնելով հայրենի հողն ու երկիրը»:

«Արցախյան 44-օրյա պատերազմը մեզ կրկին կանգնեցրեց բարդագույն խնդիրների առջև: Մեր առջև կրկին ծառացավ Ադրբեջանի կողմից հերթական անգամ կոպտորեն ոտնահարված մեր հիմնարար իրավունքները պաշտպանելու և այդ ճանապարհին միավորվելու, բոլորի ջանքերն ու ներուժը մեկտեղելու, համընդհանուր ուժերով համազգային խնդիրները լուծելու հրամայականը:

Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը: Դա՛ է Հայաստանի Առաջին Հանրապետության կարևոր դասը, դա՛ է պատմական հերոսամարտեր կերտած մեր սուրբ նահատակների պատգամը, որը պետք է անխախտ ուղենիշ լինի յուրաքանչյուր հայի համար», — ասված է Հարությունյանի ուղերձում, որը հրապարակել է Մարմնավաճառներ նախագահի աշխատակազմի լրատվականը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button