Ուկրաինան սկսել է Դանիայից «Հարպուն»-ներ, ԱՄՆ-ից՝ ինքնագնաց հաուբիցներ ստանալ

Loading...

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որը երկիրը սկսել է Դանիայից ստանալ «Հարպուն» հականավային հրթիռներ, իսկ ԱՄՆ-ից՝ ինքնագնաց հաուբիցներ։

Ռեզնիկովի խոսքով՝ «Հարպուն»-ների շնորհիվ Կիևը հույս ունի ամրապնդել երկրի առափնյա պաշտպանությունը, ամերիկյան զենքով էլ՝ հարվածել մեծ հեռավորության վրա գտնվող թիրախներին։

Կիևն ու Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում են ուկրաինական նավահանգիստները շրջափակելու համար՝ պնդելով, որ Մոսկվան խոչընդոտում է կենսական նշանակություն ունեցող հացահատիկի արտահանումը և օգտագործում է Սևծովյան նավատորմը ուկրաինական քաղաքների դեմ հրթիռային հարվածների համար:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button