Պուտինը՝ Շոլցին և Մակրոնին. Մոսկվան պատրաստ է քննարկել Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցը

Loading...

Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ, հայտարարել, որ Մոսկվան «պատրաստ է» քննարկել Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցը:

«Ռուսաստանը պատրաստ է օգնելու գտնել հացահատիկի անարգել արտահանման տարբերակներ, այդ թվում՝ ուկրաինական հացահատիկի արտահանումը սևծովյան նավահանգիստներից», — Էմանյուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հետ զրույցում ասել է Վլադիմիր Պուտինը։

Կրեմլի ղեկավարը շեշտել է, որ աշխարհում պարենային լարվածության նվազեցմանը կարող է օգնել նաև ռուսական պարարտանյութերի և գյուղմթերքների մատակարարումների ավելացումը, սակայն դա «պահանջում է վերացնել համապատասխան պատժամիջոցները»։

Ուկրաինան ցորենի, եգիպտացորենի և արևածաղկի ձեթի աշխարհի խոշորագույն արտահանողներից է։ Միջազգային հանրությունը Ռուսաստանին կոչ է անում ապաշրջափակել ուկրաինական սևծովյան նավահանգիստները և թույլատրել ուկրաինական հացահատիկի արտահանումը՝ պարենի համաշխարհային ճգնաժամից խուսափելու համար։

Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ զրույցում Ռուսաստանի առաջնորդը նախազգուշացրել է Ուկրաինային զենքի մատակարարումների ավելացման մասին՝ պնդելով, որ դրանք կարող են է՛լ ավելի ապակայունացնել իրավիճակը: Ուկրաինային զենքի շարունակական մատակարարումները «վտանգավոր են», -Պուտինի խոսքերն է մեջբերում Կրեմլի լրատվականը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button