Թուրք-ադրբեջանական միասնությունը, ըստ Ալիևի, կարևոր գործոն է «տարածաշրջանի և աշխարհի համար»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրք-ադրբեջանական միասնությունն անվանել է կարևոր գործոն տարածաշրջանի և աշխարհի համար, անվտանգության և կայունության գործոն։

«Սա շատ կարևոր գործոն է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի համար։ Թուրք-ադրբեջանական միասնությունը անվտանգության, վստահության, կայունության գործոն է», – շաբաթ օրը ելույթ ունենալով Բաքվում TEKNOFEST փառատոնում՝ հայտարարել է Իլհամ Ալիևը։

Միջոցառմանը ներկա էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Ադրբեջանի առաջնորդն ընդգծել է Թուրքիայի աջակցությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։

«Թուրքիան մեր կողքին էր», – հայտարարել է Ալիևը՝ իր ելույթում առանձնացնելով նաև թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի վճռորոշ դերակատարումը պատերազմի ընթացքում։ «Այժմ ամբողջ աշխարհում չկա մեկը, որը չիմանա հայտնի «Բայրաքթար»-ների դերակատարության մասին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում», – ասել է Ադրբեջանի նախագահը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button