Իրանը Պարսից ծոցում հունական երկու տանկեր է կալանել

Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը Պարսից ծոցում կալանել են նավթի հունական երկու տանկեր: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Կալանման պատճառները չեն հաղորդվում։

Սա առաջին խոշոր միջադեպն է վերջին ամիսներին՝ Թեհրանի և Արևմուտքի միջև միջուկային համաձայնագրի շուրջ լարվածության ֆոնին:

Նավերի զավթման կապակցությամբ Հունաստանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է փոխանցել Աթենքում Իրանի դեսպանին։ Գերատեսչությունը Թեհրանի գործողությունները «ծովահենության ակտ» է որակել և կոչ արել անհապաղ ազատ արձակել նավերն ու դրանց անձնակազմերին։

Հունական նավերի կալանավորումը հաջորդում է Աթենքի կողմից կալանավորված ռուսական տանկերում բեռնված իրանական նավթը Միացյալ Նահանգներին փոխանցելուն։ Խոսքը ապրիլի 19-ին հունական Եվբեա կղզու ափերի մոտ կալանավորված Pegas նավի մասին է։ Ապրիլի 22-ին նավն ազատ է արձակվել, անձնակազմը փաստաթղթեր է ներկայացրել Միջազգային ծովային կազմակերպություն, որոնցից պարզ է դարձել, որ այդ նավը պատկանում է մի ընկերության, որի վրա Եվրամիության պատժամիջոցները չեն տարածվել։

Հունական լրատվամիջոցների համաձայն՝ մինչև մարտի կեսերը նավը փաստացի պատկանում էր ռուսաստանյան «Պրոմսվյազբանկ»-ին, որը պատժամիջոցների տակ է: Մարտի 17-ին նավի սեփականատերը փոխվել է, և այն փոխանցվել է «Տրանսմորֆլոտ»-ին։ Մայիսին, ինչպես նշում են լրատվամիջոցները, Վաշինգտոնը Հունաստանին է դիմել նավթով բեռնված այդ տանկերը կալանավորելու խնդրանքով, ամերիկյան կողմը պնդել է, որ հումքը իրանական ծագում ունի, իսկ ընկերությունը, որը շահույթ է ստանում դրա վաճառքից, ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում է ահաբեկչության ֆինանսավորման կասկածանքով: Արդյունքում Հունաստանը որոշել է տանկերի բեռը փոխանցել ԱՄՆ-ին։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button